ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության, ճարտարապետների եւ ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ ճարտարապետների միության աջակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկած ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը շարունակել է իր աշխատանքը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե բժշկասոցիալական փորձաքննական /ԲՍՓ/ մարմինն ի՞նչ իրավական հիմքով (ակտ) է անձին հաշմանդամության կարգ տրամադրում: Այսինքն՝ ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ հաշմանդամության կարգ ստանալու համար:

Բելլա Մնացականյան (66 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ԲՍՓ մարմինները անձին հաշմանդամ են ճանաչում՝ համաձայն ՀՀ Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկաuոցիալական փորձաքննության ժամանակ oգտագործվող դասակարգիչները եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման դրույթների:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը, որից հետո բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը: Իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Վերջերս «արագության գերազանցում» 56մկ/ժ պատրվակով կայացվել է տուգանքի որոշում, որի հետ համաձայն չեմ: Նշված օրը եղել է ոչ աշխատանքային, այդ իսկ պատճառով էլ բողոքարկել եմ վերադասության կարգով, սակայն անհեթեթ պատճառաբանությամբ բողոքս մերժվել է: Խնդրում եմ պարզաբանել, թե որտեղից կարող եմ ծանոթանալ վարչական դատարանով բողոքարկման կարգին: Տեղյակ եմ, որ մատուցում եք բողոքարկման համար իրավական վճարովի օգնություն, խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս կարող եմ օգտվել դրանից:

Միսակ Դավթյան (33 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե արագության սահմանափակման նշանը չի զուգորդվում լրացուցիչ տեղեկատվական նշանով, որը Ձեզ կհուշի, թե նշանի ազդեցութունը որ ժամանակահատվածի համար է, ապա նշանը գործում է միշտ՝ ցանկացած օր եւ ցանկացած ժամ: Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ հայցադիմում գրելու, ուղարկելու ձեւը շատ մատչելի եւ բազմաթիվ օրինակներով ներկայացված է մեր վեբ կայքի գլխավոր էջում: Մեր կազմակերպության կողմից օգնություն ակնկալելու դեպքում, եթե, իհարկե, Ձեր նկատմամբ կայացվել է ոչ իրավաչափ որոշում, նախ պետք է դառնաք կազմակերպության անդամ՝ վճարելով 10.500 ՀՀ դրամ մեկ տարվա անդամության վճարի համար, ներկայացնեք անձնագիր եւ 3-4 չափի մեկ լուսանկար:

««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն՝ 100 հազար դրամի չափով: Երթեւեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի, այսինքն՝ 200 հազար դրամի չափով, իսկ երթեւեկության սահմանված արագությունը 81կմ/ժ եւ ավելի գերազանցելը՝ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի, այսինքն՝ 500 հազար դրամի չափով:




Լրահոս