Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի նախագահական ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում: Ինչպես հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, պետության գործող նախագահը հավաքել է ընտրողների ձայների 83,49 տոկոսը:

Լիբերալ­ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկեւիչի օգտին քվեարկել է ընտրողների 3,32 տոկոսը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Տատյանա Կորոտկեւիչի օգտին՝ 4,42 տոկոսը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչի օգտին՝ ընտրողների 1,67 տոկոսը: Բոլորին դեմ է քվեարկել բելառուս ընտրողների 6,40 տոկոսը: Ընդ որում Մինսկում բոլորին դեմ է քվեարկել 20,6 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 87,2 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Այդպիսով, ընտրությունների արդյունքում 61-­ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն հինգերորդ անգամ կզբաղեցնի Բելառուսի նախագահի պաշտոնը: Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ օրենքի, ԿԸՀ­ն պարտավոր է հրապարակել «քվեարկության ավարտից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում»: Բելառուսի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունը կկայանա այս տարվա դեկտեմբերի 11­ից ոչ ուշ:

 




Լրահոս