Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն իր վրա վերցրեց հավաքականի անհաջող ելույթների մեղքը:
«Այնքան վատ էր ամեն ինչ: Ես եմ դրա մեղավորը: Բայց սա ֆուտբոլ է, և այսօր խաղադաշտում միայն մեկ թիմ կար՝ Ալբանիայի հավաքականը: Ոչ մի լավ բան չտեսա: Մենք՝ բոլորս, շատ վատն էինք և «անթասիբ» ֆուտբոլ խաղացինք: Իհարկե, շատ դժվար է նմանատիպ խաղերից հետո մարզիչի համար: Հասկանում ենք, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ինձ վրա: Ամեն ինչ շատ վատ էր: Շատ վատ աշխատեցինք: Ինչով որ կարող էի օգնել հավաքականին, փորձում էի օգնել: Ցավոք, չկարողացա: Եղան լավ խաղեր, բայց այս վերջին խաղն ամեն ինչ ջնջեց: Այս ամենի մեղավորը ես եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ կայացած հետխաղյա ասուլիսի ժամանակ ասաց Հովսեփյանը:
Նա չպատասխանեց լրագրողների հարցերին: