Հանգստյան օրերին ՀՅԴ գրասենյակում Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության ձեւաչափը քննարկելու համար հանդիպել են ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում խոսք է եղել միասնական ընտրացուցակով հանդես գալու մասին, ու երբ հերթը հասել է հարցին, թե ով է գլխավորելու ընտրացուցակը, գործընթացը ձախողվել է: Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն, հանուն կոնսոլիդացիայի, պատրաստ է եղել համաձայնել ցանկացած տարբերակի: «Ժառանգության» ներկայացուցիչներն ասել են, թե ցուցակը պետք է գլխավորի իրենց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կամ Անահիտ Բախշյանը: ԲՀԿ-ն էլ չի համաձայնել՝ ասելով, որ իրենց թեկնածուն՝ Վարդան Օսկանյանը, անհամեմատ ավելի ուժեղ ու ճանաչված է: Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս լուրերը՝ ասելով, որ այս թեման այլեւս քննարկելու կարիք չկա, քանի որ հանդիպումն իր արդյունքները չի տվել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ