«Գնալու եմ Ծառուկյանի տուն` թող ինձ քցի առյուծի վանդակի մեջ». խաղողագործները կրկին բողոքում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Armlur.am-ի աշխատակիցները գտնվում էին Արմավիրի մարզի Ամասիա գյուղում, որտեղ տեղի խաղողագործները փոխանցեցին, որ դեռևս  նույն խնդրի առջև են կանգնած և մթերում չի իրականացվում:

Նրանց խոսքով, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի «Նոյ» գործարանի տնօրեն Մառա Հարությունյանը հավաքված խաղողը չի մթերում: Խաղողագործների կարծիքով, Գագիկ Ծառուկյանը տեղյակ չէ այս ամենից, այդ իսկ պատճառով էլ նրանցից շատերը ցանկանում էին գնալ Ծառուկյանի տուն և  ներկայացնել իրենց պահանջները:

Նշենք, որ մեր աշխատակիցների հեռանալուց հետո «Նոյ» գործարանի տնօրինությունը կանչել է  խաղողագործներից մի քանիսին և ասել, որ վերջիններս «սև ցուցակ» են ընկել, քանի որ նրանց խնդրանքով լրագրողներ էին գնացել Ամասիա գյուղ:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս