
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Քննարկվել են քաղաքում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: