Իրաքյան ավիացիան հարված է հասցրել «Իսլամական պետության» առաջնորդի շարասյան ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքյան ավիացիան հարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի շարասյան ուղղությամբ, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինծառայողների հայտարարությանը:

Հայտնի չէ, արդյոք վիրավոր է ահաբեկչական խմբավորման առաջնորդը, թե ոչ: Հարվածը հասցվել է Անբար մարզում Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: Ալ-Բաղդադին մեկնում էր Քերբելա քաղաք՝ խմբավորման հրամանատարների հետ հանդիպման նպատակով:

Անցած տարվա նոյեմբերին իրաքյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ալ-Բաղդադին վնասվածքներ է ստացել՝ ամերիկյան ինքնաթիռների կողմից հասցված ավիահարվածների արդյունքում: Սակայն Պենտագոնում այդ տեղեկատվությունը չէին հաստատել:

Աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ալ-Բաղդադին ծնվել է 1971թ.-ին Իրաքում: Ամերիկյան և իրաքյան հետախուզության տվյալների համաձայն՝ նա գիտական աստիճան է ստացել Բաղդադի համալսարանում, իսլամական գիտությունների դոկտոր է:




Լրահոս