Վլադիմիր Պուտինն իր անկեղծ հարգանքն է հղել Ռուսաստանի հայերի միությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը (ՌՀՄ) այդ կազմակերպության հիմնադրման 15-րդ ամյակի կապակցությամբ` նշելով, որ այն նպաստում է Ռուսաստանի ու Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

«Անցած տարիների ընթացքում Ռուսաստանի հայերի միությունը դարձել է ազդեցիկ հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքը` շուրջ 3 մլն մարդ: Դուք մեր երկրում ազգամիջյան հարաբերություններում ծանրակշիռ ներդրում եք ունենում, պահանջված աշխատանք եք կատարում  մշակույթի, լուսավորության ու կրթության ոլորտում, հասարակության համար կարևոր նախաձեռնությունների ու նախագծերի իրականացման համար»,- ասվում է նախագահի շնորհավորական հեռագրում, որը տեղակայված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

Պուտինը նաև նշել է, որ կազմակերպությունն այդպիսի բազմակողմանի գործունեության համար անկեղծ հարգանքի է արժանի:




Լրահոս