Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպանն աշխատանքից ազատվել է Օբամայի անարդյունավետ քաղաքականության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի վարած անարդյունավետ քաղաքականության պատճառով, գրում է Washington Examiner-ը:

«Իմ հրաժարականի պատճառն այն է, որ ես այլևս չեմ կարող պաշտպանել ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը»,- ասել է նախկին դեսպանը պարբերականի հետ հարցազրույցում: Նա նաև նշել է, որ Օբամայի քաղաքականությունը չի աշխատում:

Ռոբերտ Ֆորդը հրաժարական է տվել անմիջապես այն բանից հետո, երբ Բարաք Օբաման հավանություն է տվել սիրիացի ընդդիմադիրներին զինելու ծրագրին: Նշվում է, որ զենքի որոշ տեսակներ հայտնվել են «Ալ-Քաիդա» և այլ իսլամիստական խմբավորումների ձեռքում:

Պարբերականը հայտնում է, որ պատերազմի 5 տարվա ընթացքում ավելի քան 4 մլն սիրիացի լքել է երկիրը:




Լրահոս