
Aerosmith ամերիկյան ռոք խումբն արգելել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը նախընտրական քարոզարշավի ժամանակ, փոխանցում է Associated Press գործակալությունը:
Նախագահի հավանական թեկնածուն իր նախընտրական քարոզարշավի համար ընտրել էր «Dream On» երգը:
Խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերը նամակ է հղել Թրամփի նախընտրական շտաբ, որում արգելել է օգտագործել «Dream On» երգը, ինչպես նաև խմբի մնացած բոլոր երգերը: Թայլերի կարծիքով՝ տպավորություն է ստեղծվում, որ նա ինչ-որ կերպ կապված է Թրամփի հետ կամ աջակցում է նրան: