Թուրքիան կարող է հրաժարվել ռուսական գազի արտահանումից «միայն խոսքերով», քանի որ ռուսական գազի փոխարեն ամբողջական ծավալով մատակարումներ ապահովել չի կարողանա իրականացնել ոչ մի այլընտրանքային մատակարարող, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Թուրքիայի էներգառեսուրսների շուրջ 75%-ի պահանջարկը փակվում է ներկրման հաշվին, ընդ որում Ռուսաստանին բաժին է ընկնում մատակարարումների ավելի քան 20%-ը: Ըստ գործակալության` Ռուսաստանից գազի մատակարարումները կազմում են Թուրքիա գազի ներկրման ընդհանուր ծավալների 57 %-ը:
Այնպես որ հրաժարվել ռուսական գազից Թուրքիան չի կարողանա, քանի որ Թուրքիա էներգառեսուրսների երկրորդ մատակարարը` Իրանը, ևս աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, նշում է գործակալությունը: Իրանին բաժին է ընկնում Թուրքիա գազի մատակարարումների շուրջ 20%-ը, Ադրբեջանին` 10%-ը, ևս 8%-ը բաժին է ընկնում Ալժիրին:
Բացի այդ, Ռուսաստանից Թուրքիան հավելյալ կախման մեջ է գտնվում զբոսաշրջության պատճառով, որից ստացվող եկամուտները զգալիորեն կրճատվել են Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով:
«Ռուսաստանի հասցեին հնչեցված բոլոր բառացի սպառնալիքների հետևում կանգնած է մի իրականություն, համաձայն որի Թուրքիան չի կարող առանց Ռուսաստանի»,- նշում է գործակալությունը: