![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/poroshenko-razjasnil-kak-ukraina-vozvraschaet-okkupirovannye-territorii_rect_e57664cc0b9001934d34e3e879960750.jpg)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել ուղերձով՝ կապված «Դոնբասի վերադարձման» հետ, գրում է BBC Russian-ը: Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասում խաղաղության երաշխիք կարող է դառնալ միայն ուկրաինական պաշտպանության հուսալիությունը:
«Մեզ հաջողվեց համոզել թշնամուն համաձայնել շփման գծում զինտեխնիկայի դուրսբերմանը: Մենք մեր զինտեխնիկան տեղափոխում ենք հատուկ մշակված ծրագրին համապատասխան: Այդ ծրագիրը թույլ է տալիս վերադարձնել այն դիրքեր, եթե ռուսներն ու իրենց վարձկանները փորձեն խախտել հրադադարը»,- հայտարարել է Պորոշենկոն:
Վերջինի խոսքով՝ ուկրաինացի զինծառայողները ցանկացած պահի պատրաստ են հակահարված տալ ագրեսորին: