
Այս պահին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին մեկօրյա հացադուլով միացավ բանաստեղծուհի, հարապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: Բանաստեղծուհին նշեց, որ ընդհանրապես աշխարհում կիրառվում է նման սատարման տարբերակ, երբ մեկօրյա հացադուլով տարբեր խմբեր, հայտնի մարդիկ միանում են հացադուլ անցկացնողին: Նա նշեց նաև, որ իր մեկօրյա հացադուլի մասին գրել է ֆեյսբուքում և կոչ է արել միանալ իրեն: Ըստ Վիոլետի, մեկօրյա հացադուլները հնարավորություն են տալիս մարդկանց ավելի լայն շրջանակ ընդգրկելու համար: Մանրամասներն ավելի ուշ:
galatv .am