Թուրքիան որպես առաջնային տարբերակ է դիտարկում այն վարկածը, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կապ ունի Անկարայում իրականացված ահաբեկչությունների հետ, որի հետևանքով, վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն` զոհվել է 97 մարդ, գրում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն:
Նրա խոսքով` հարձակումն ուղղված է եղել նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա ազդելուն:
Հիշեցնենք` Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահաբեկչությունն իրականացվել էր հոկտեմբերի 10-ին: