Յունիբանկը` «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկը` որպես «կորպորատիվ քաղաքացի» իր գործունեությունն իրականացնում է սոցիալական պատասխանատվության սկզբունքներին համաձայն և ակտիվ մասնակցություն ունենում պետական և հանրային ծրագրերում: Այս տարի ևս բանկն իր աջակցությունը տրամադրեց «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարության միջոցառումների կազմակերպմանը:

Սոցիալական և մշակութային միջոցառումները մշտապես եղել են Յունիբանկի ուշադրության ներքո: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում բանկն իրականացնում է բարեգործական և հովանավորչական ծրագրեր, այդ թվում` համագործակցում «Նվիրիր կյանք» հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի հետ, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոներին: Յունիբանկն իրականացնել է երևանյան և մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, մասնակցություն ցուցաբերել Երևանի բարեկարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրին: Բանկը հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիային հովանավոր, օժանադակել է կոմպոզիտոր Գարի Քյոսայանի ձայնասկավառակների թողարկմանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ռուբեն Հախվերդյանի հոբելյանական համերգի և Ռաֆայել Քոթանջյանի ստեղծագործական երեկոյի կազմակերպմանը:

Բանկը հանդիսացել է Ջիվան Գասպարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի հովանավոր, աջակցություն է ցուցաբերել դուդուկի դպրոցի ստեղծմանը:
2008 թ-ին մասնակցել է ԼՂՀ-ում կազմակերպված համատեղ պսակադրության և հարսանյաց հանդիսությանը, որի հեղինակը գործարար, բարերար Լևոն Հայրապետյանն էր:

Բանկի հովանավորությամբ սկավառակի վրա թողարկվել է «Գարեգին Նժդեհ» փաստավավերագրական ֆիլմը, հրատարակվել է Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը:
2015թ. հոկտեմեբրի 1-ին Յունիբանկը և Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբն ազդարարեցին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Թատրոնի 2015-2016թթ. համերգաշրջանի բացումը: Համերգի մենակատարն էր Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Համերգը նվիրված էր Յունիբանկի կողմից բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացին: Հիշեցնենք, որ Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնելու է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Մեծ ուշադրություն է հատկացվում նաև սպորտային ծրագրերին, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել սամբոյի մանկական մրցաշարին, սփյուռքահայության շրջանում թենիսի մրցաշարի կազմակերպմանը: Բանկը հանդիսացել է Հայաստանում Արթուր Աբրահամի մենամարտերի ցուցադրման հովանավորը:




Լրահոս