ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև ամսվա վերջ կայցելեն տարածաշրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև ամսվա վերջ մտադիր են այցելել տարածաշրջան և բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

Այս մասին, ինչպես գրում է apa.az-ը, հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ հանդիպման վայրն ու օրը կախված են երկու երկրների նախագահների որոշումից:

«Սա մեր բանակցությունների գլխավոր թեման կլինի: Նրանք համաձայնության են եկել բանակցությունների ակտիվացման հարցում: Հուսով ենք, որ սա կարևոր քայլ կլինի խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի կարգավորման համար»,-հայտարարել է Ուորլիքը:




Լրահոս