Սիրիայից իսլամիստ ահաբեկիչները փախչում են դեպի Թուրքիայի սահման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի Զինված ուժերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ մեծ թվով ահաբեկիչներ հետ են քաշվում դեպի Թուրքիայի սահման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով սիրիացի գեներալ Ալի Մույհուբին:

«Գործողության սկզբից մեր զինված ուժերի հաջողությունները, օդից, ինչպես նաև հրետանային համակարգերից կենտրոնացված հարվածները խաթարում են նրանց ոգին: Նրանց մեծ մասը հետ է քաշվում դեպի Թուրքիայի սահման»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի բանակը զինյալներից ազատագրել է Համաս նահանգի ևս 5 գյուղ ու ոչ մեծ քաղաքներ: Ինչպես հայտարարել է օպերացիայի հրամանատարը, դա հնարավոր է դարձել շնորհիվ ռուսական ավիացիայի գործողությունների:




Լրահոս