Մոսկվայում «օրենքով գողերի» հերթական հավաք է խափանվել. կա 40 ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանները խափանել են Մոսկվայում էթնիկ քրեական խմբավորումների հերթական հավաքը: Այս մասին, ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ասվում է Ռուսաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեկսեևան հայտնել է , որ հոկտեմբերի 11-ին,  Մոսկվայի ռեստորաններից մեկում հավաքվել են հանցավոր խմբավորումների անդամներ` քննարկելու քաղաքում ազդեցության ոլորտների ու դրամական միջոցների վերաբաշխումը:

Ոստիկանները խափանել են միջոցառումն ու ձերբակալել ավելի քան 40 մարդու, որոնք հանցավոր աշխարհի ակտիվ մասնակիցներ են համարվում: Ձերբակալվածների շարքում 3 «օրենքով գող» կա:




Լրահոս