Բողոքի ակցիա ի պաշտպանություն պատմամշակութային հուշարձանների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր մարտի 15-ին Մշակույթի նախարարության դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա Գառնու 11-րդ դարի կամրջի ամրացման աշխատանքների հետ  կապված:
Ակտիվիստները նամակ էին գրել մշակույթի նախարարին,  ցանականալով որոշ պարզաբանումներ ստանալ կամարջի վերանորոգման մասին:
Հատված նամակից. “Մենք կարծում ենք, որ այս վերականագնումը իրականում հանգեցրել է հանրապետական նշանակության պատմա-մշակութային հուշարձանի` որպես պատմա-մշակույթային արժեքի ոչնչացմանը, և արդյունքում այն դարձել է հետիոտնի համար նախատեսված սովորական անցուղի կամ կամուրջ: Մենք դատապարտում ենք նման գործելաոճը և այն անփութությունը, որով պետական լիազոր մարմինը վերաբերվում է մեր հոգևոր – մշակութային ժառանգության նյութական արժեքներին:”
Ակտիվիստները պահանջում էին նաև, որ այսուհետ  պատմամշակութային կոթողներին վերաբերվող ցանկացած նախագիծ դնեն հանրային փորձագիտական քննարկման ու ստանան հանրության կարծիքներն ու առաջարկները:
Ակցիայի ընթացքում մշակույթի նախարարության ներկայացուցիչները և պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը ներկայացրին Մշակույթի նախարարության պատասխան նամակը:
Ակցիայի զարգացումների մասին մանրամասները կներկայացվեն հետագայում:
 econews .am




Լրահոս