ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ես արձակուրդում եմ, նախարար չեմ: Հա ի՞նչ անենք, ես որ խանութ եմ գնում, որպես Հրայր Թովմասյա՞ն չեմ, չլինե՞մ Հրայր Թովմասյան»:
Հրայր Թովմասյան tert.am
Որպես իրավաբան հանդես եկող արդարադատության նախարարին զայրացրել է լրագրողի հարցը, թե վերջինս նույնպես կարող է օգտվել իր իրավաբանական ծառայություններից: Եթե նախարարը, արձակուրդում լինելով, աշխատում է որպես Սերժ Սարգսյանի իրավաբան, ապա ինչո՞ւ լրագրողը կամ ցանկացած այլ քաղաքացի չի կարող Հրայր Թովմասյանին որպես իրավաբան վարձել, ասենք, ապահարզանի կամ ալիմենտի եւ նման գործերով: Չէ՞ որ օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ եթե Ս. Սարգսյանը կարող է, ապա բոլորն էլ կարող են. վերջիվերջո, Հ. Թովմասյանը սովորական մարդ է, նույնիսկ խանութ է գնում:




Լրահոս