ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Մեծ դեր է վերապահված ԲՀԿ-ին, որի կարգախոսները բավական պրակտիկ են…Սպասումներ ներկան ՕԵԿ-ից…»: 
Ահարոն Ադիբեկյան news.am
Մեծն թվանկարիչն այս անգամ էլ թվերի փոխարեն պատկերներ է նկարում՝ մատուցելով ենթադրյալ իրականությունը: ԲՀԿ-ի ի՞նչ պրակտիկ կարգախոսների մասին է խոսքը, երբ նրանց խոսքն այդպես էլ գործ չդարձավ, եւ հօդս ցնդեց հիմնական՝ «Մեր խոսքը գործ է» կարգախոսի գաղափարը: Ո՞վ կարող է դրանից հետո վստահել այդ կարգախոսներին. երեւի սոցիոլոգիայի ադիբեկյանական դպրոցն այդպիսի հարցերին պատասխաններ չի տալիս: Կամ ի՞նչ սպասումներ կարող են լինել ՕԵԿ-ից: ՕԵԿ-ի հետ կապված բոլոր սպասումները կարող են լինել միմիայն ՀՀԿ-ից, ՀՀԿ-ն ՕԵԿ-ի համար ինչքան տոկոս ուզի, այդքան էլ «կխփի»: Իսկ ՕԵԿ-ի գործը «տժժալն» է:




Լրահոս