Վաղը Վերաքննիչ դատարանում տեղի կունենա «Ժողովուրդ» օրաթերթի և գործարար Խաչիկ Խաչատրյանի վեճի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` 2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում:

Բազմաթիվ բողոքարկումներից հետո վաղը` հոկտեմբերի 13-ին, ժամը 11:30-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում,  դատավորներ Արթուր Սմբատյանի (նախագահող դատավոր), Ալվարդ Հունանյանի և Լևոն Գրիգորյանի նախագահությամբ տեղի կունենա գործի վերաքննիչ բողոքը (հասցե` քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, հարկ 3, դահլիճ 323):




Լրահոս