Եվրամիության կոչը` Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները քննադատել են Ռուսաստանին՝ Սիրիայում ռազմական օպերացիայի համար, փոխանցում է Associated Press-ը:

Փոխանցվում է, որ ԵՄ ներկայացուցիչները կոչ են արել ռուսական իշխանություններին պայքարել «Իսլամական պետության» զինյալների հետ և ոչ թե աջակցել Բաշար Ասադի ռեժիմին:

«Սիրիայում Ռուսաստանի գործողությունները պետք է կոորդինացվեն»,- հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով՝ քննարկումը պետք է տեղի ունենա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ երկրների միջև:

Ընդ որում, ԵՄ-ում նշել են, որ Ասադը չի կարող մաս կազմել Սիրիայում կոնֆլիկտի քաղաքական լուծմանը:




Լրահոս