
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը գոլի հեղինակ է դարձել «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Վրաստանի ընտրանու դեմ հանդիպմանն ու կրկնել Գերդ Մյուլերի ռեկորդը:
Տոմասը հավասարվել է Գերդին` Եվրոպայի առաջնությունների որակավորման մրցաշարերում խփած գոլերի քանակով: Երկու ֆուտբոլիստներն իրենց ակտիվում 12-ական գոլ են գրանցել: Նշված ցուցանիշով նրանց գերազանցում է միայն հարձակվող Միրոսլավ Կլոզեն, ով 16 գոլի հեղինակ է: