ԺՊ-Ն ՃԻՇՏ ՉԻ ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի նախորդ համարում արդեն անդրադարձել ենք «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի (շուկայում առավել հայտնի է որպես «Գետամեջի թռչնաֆաբրիկա») «սառեցված հավ» արտադրանքում աղիքային վարակի հարուցիչ սալմոնելայի մանրէների հայտնաբերման փաստին: Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Սարգսյանը մարտի 7-ին մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ նշված ՍՊԸ-ում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից «սառեցված հավ» արտադրատեսակի նմուշառումը կատարվել է փորձանմուշ վերցնելու կանոնակարգի խախտմամբ, ըստ նրա «հատուկ կանոնակարգ կա, թե ինչպես են վերցնելու` ձեռնոցներով եւ այլն»:
ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ Ռ. Սարգսյանի ասածը չի համապատասխանում իրականությանը, նմուշառման կարգի կամ ՀՀ օրենսդրության պահանջների խախտում թույլ չի տրվել: Մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ տնտեսվարողն ընդունել է ծառայության հայտնաբերած բոլոր խախտումների առկայությունը, իր մեղքը եւ ինքնակամ հայտարարել, որ արտադրությունը կվերսկսի միայն խախտումների վերացումից ու թերությունների շտկումից հետո:




Լրահոս