ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Հայաստանի ձայնը» նախագծի 6-րդ գալա համերգի ժամանակ Արտո Թունջբոյաջյանն ու Սոնան բանավիճել են: Պատճառը Սոնայի թիմի մասնակից Մերի Մնջոյանի ելույթն է եղել: Արտո Թունջբոյաջյանը քննադատել է Մերիի կատարումը՝ նշելով, թե աղջիկը չի կարողանում իր հզոր տվյալները ճիշտ ներկայացնել: Նախագծի հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը փորձել է ուղղել Արտո Թունջբոյաջյանին, սակայն վերջինս ավելի զայրացկոտ տոնով շեշտել է, թե իրենք ապուշ չեն, հասկանում են: Իսկ Սոնան ոչ միայն դրական է գնահատել աղջկա ելույթը, այլեւ անդրադարձել Արտոյի քննադատությանը եւ բորբոքված տոնով դիմելով երգչին՝ ասել. «Ամեն մարդ իրավունք ունի հայտնել իր կարծիքը: Արտո ձաձային  հարգում եմ այնքանով, որ երբ ինքը երգում է առանց խոսքերի, ուղղակի երաժշտություն՝ տուբի-տուբի, զուբի-զուբի երգերը, մենք դա էլ ենք ընդունում: Ես էլ երգ ունեմ առանց խոսքերի»: Արտոն էլ հարցրել է Սոնային. «Ո՞ր երգն է, ե՞րբ արել ես, կարո՞ղ ես ինձ ցուցնել»: Սոնան էլ  բավական կոպիտ հակադարձել է. «Խնդրում եմ, Արտո՛, հիմա դու ցույց ես տալիս, թե ինչի ես ունակ, թող ես խոսեմ, քանի որ իմ երեխան է բեմում կանգնած, մենակ էդքանով հարգենք, որ նա 18 տարեկան է: Էս երեխու ժամանակ ինչի՞ է պետք դա անել»: Այս լեզվակռվից հետո մասնակիցը հուզվել է բեմի վրա: Սակայն «Հայաստանի ձայնը» նախագծի պրոդյուսեր Վահե Օհանյանի խոսքով՝ այս ամենին պետք է ուղղակի կատակով վերաբերել. «Նորմալ է, նախագծի ձեւաչափը թույլ է տալիս: Պայքարն ընթանում է ոչ միայն մասնակիցների, այլեւ մարզիչների միջեւ»: 




Լրահոս