ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ստոկհոլմում 97 տարեկան հասակում մահացել է Շվեդիայի արքայադուստր Լիլիան Բերթիլը»,-գրում է BBC-ն: Դեռեւս չի հրապարակվել մահվան պատճառը, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին նա տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ: Արքայադուստր Լիլիանը ներկայիս թագավոր Կարլոս 16-րդ Գուստավի հորեղբոր` արքայազն Բերթիլի այրին էր: Հասարակ աղջկա եւ արքայազնի սիրո պատմությունը 20-րդ դարի ամենահայտնի ռոմանտիկ սյուժեներից էր: Հիշեցնենք, որ արքայազն Բերթիլը մահացել է 1997-ին, որից հետո Լիլիանը՝ որպես թագավորական ընտանիքի անդամ, շարունակել է պաշտոնապես ներկայացնել Շվեդիան:




Լրահոս