ՀԱՐՑ. Եթե անձը ժամանակավոր անաշխատունակության նպաստ է ստանում, ապա այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում նրա միջին ամսական աշխատավարձի չափը:
Սաթենիկ Հովհաննիսյան
(35 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ այս պարագայում պետք է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով: Ըստ այդմ՝ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ՝ հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊԵԿ-ը վերցրել եւ ընթերցողին է հասցեագրել օրենքի համապատասխան դրույթը: Ինչ խոսք, այն պատկերացում տալիս է հաշվարկման կարգի վերաբերյալ, բայց լավ կլիներ` 1-2 թվային օրինակով պատկերն ավելի ամբողջական ներկայացվեր: