ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ՀՀ քաղաքացուց կոնկրետ ինչ փաստաթղթեր են պահանջվում վարկ ստանալու համար: Ցանկանում եմ վարկ ձեւակերպել, բայց բանկում ինձ ասում են, որ ես փաստացի գրանցում ունեմ, հետեւաբար վարկ չեմ կարող ստանալ: Փաստացի կամ մշտական գրանցում ունենալն արդյո՞ք կարեւոր հանգամանք է այս հարցում: 
Մելիք Արշակյան (28 տարեկան, ծրագրավորող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցման վերաբերյալ հայտնում ենք, որ յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն, այդ թվում՝ բանկերը, իրենք են սահմանում իրենց ներքին վարկային քաղաքականությունը (վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթեր, գրանցման հետ կապված պահանջներ եւ այլն):
Նշենք, որ համաձայն օրենքների եւ կանոնակարգերի՝ ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցող բոլոր բանկերը հրապարակում են (ինտերնետային կայքերի, բուկլետների, թերթոնների միջոցով) իրենց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (այդ թվում՝ վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված պայմանները հիմնականում տարբերվում են ըստ բանկերի, խորհուրդ ենք տալիս Ձեզ փնտրել այդ տեղեկությունները ըստ բանկի եւ ըստ պահանջվող վարկատեսակի:
Ֆինանսական ծառայությունների մասին սպառողների շահերին վերաբերող տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ՝ 58-23-21 հեռախոսահամարով կամ այցելել գրասենյակի կայք՝ http://fsm.am/ հասցեով:
ԿԲ հասարակայնության հետ 
կապերի ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիները հիմնականում սոցիալական վատ պայմաններից ելնելով են ստիպված լինում վարկ վերցնել՝ գոնե այս կերպ փորձելով վերադարձնել ժամանակի ընթացքում կուտակած իրենց պարտքերը: Միայն զարմանալի է, թե բանկերն ինչ սկզբունքներ են սահմանում քաղաքացիներին վարկեր տրամադրելու հարցում: 




Լրահոս