ՀԱՐՑ. Ես ունեմ 46 տարվա մանկավարժական ստաժ եւ ստանում եմ 40.000 դրամ թոշակ: Նույնքան աշխատանքային ստաժ ունեցող դատավորը կամ դատախազը ստանում է մինչեւ 200.000 դրամի հասնող թոշակ: Ինչո՞վ է պայմանավորված նման անհավասարությունը: Մի՞թե սա արդարացի է:
Վազգեն Թորոսյան (գյուղ Աշտարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վազգեն Թորոսյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում եմ, որ կրթության որոշ կատեգորիաների աշխատողներին նշանակվող մասնակի կենuաթոշակի չափը հաշվարկելու կարգը սահմանված է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 15-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կենuաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափից եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից՝ հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը (գործող օրենսդրության համաձայն՝ հիմնական կենuաթոշակի չափը 13.000 դրամ է, իսկ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը՝ 450 դրամ): Այսինքն՝ մասնակի կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տեւողությունից:
Իսկ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է նրանց աշխատավարձից:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ շքեղ կյանքին սովոր դատախազը կամ դատավորը նույնքան ճոխ գումարներ պետք է ստանա նաեւ ապահով ծերությունը վայելելիս: Մեր ընթերցողի բարձրացրած խնդիրը միանգամայն արդարացի է, իսկ գործող կարգում առկա անհավասարությունը՝ ակնհայտ: