Հովիկ Աբրահամյանն այնքան էլ չի ցանկանում զբաղեցնել առաջարկվող նոր պաշտոնը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի թեկնածուների հարցը: Առաջին ու գլխավոր թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որը, կարծես թե, այդքան էլ ցանկություն չունի այդ պաշտոնը զբաղեցնել: Նշվում է, որ ՀՀԿ-ում մի քանի թեւերի են բաժանվել, ու Հովիկ Աբրահամյանի «թեւը» չի ցանկանում, որ իրենց վրա վերցնեն այդ ծանր բեռը:

Բացի այդ, եթե Հովիկ Աբրահամյանը հիմա համաձայնի գլխավորել հանրաքվեի նախընտրական շտաբը, նշանակում է, որ պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից: Եւ այդ տարբերակն այնքան էլ ցանկալի չէ ՀՀԿ-ի համար: Ըստ ամենայնի, սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի հարցը կորոշվի ՀՀԿ ԳՄ ապագա նիստում: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանից ճշտել` արդյո՞ք վարչապետը ստացել է շտաբը ղեկավարելու առաջարկություն եւ ինչպես է արձագանքել դրան: Սակայն ապարդյուն. Պողոսյանին գտնել չհաջողվեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս