Պայքար Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի և Դավիթ Հարությունյանի միջև. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մինչեւ այս պահը դեռ չի որոշվել, թե ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն: Պայքարը բավականին լուրջ  է. կան երեք թեկնածուներ` Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան եւ Դավիթ Հարությունյան, որոնցից ամենքն ունեն իրենց լոբբիստները նախագահականում:

Հասկանալի է, որ աստիճանական հիերարխիայով Հովիկ Աբրահամյանը կցանկանար աշխատել Դավիթ Հարությունյանի հետ, եթե ոչ` Արմեն Աշոտյանի հետ, որպես իր կառավարության անդամներ: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, ապա վերջինս բավականին «անկախ» թեկնածու է, ինչն էլ Հ. Աբրահամյանի սրտով չի կարող լինել: Ի դեպ, մինչ այս պահը որոշված չէ նաեւ` միասնակա՞ն է լինելու այդ շտաբը` ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կոնգլոմերատով, թե՞ ոչ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս