Երրորդմասցի Լյովիկի հետ սպանվածներից մեկը դուստր է ունեցել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Երրորդմասցի Լյովիկի ընկեր Դրաստամատ Թադեւոսյանի (Դրո) երկրորդ դուստրն է լույս աշխարհ եկել՝ մոտ մեկ շաբաթ առաջ: Նշենք, որ Դրաստամատ Թադեւոսյանը նախկինում հայտնի քաղբանտարկյալ, պատմաբան, լրագրող Հակոբջան Թադեւոսյանի զավակն է: Դրոյի հայրն անդամակցել է Ազգային միացյալ կուսակցությանը, եղել է Պարույր Հայրիկյանի եւ Աշոտ Նավասարդյանի զինակիցը: Դրոյի մայրն էլ հայտնի տոհմից է՝ Սիրուն Նաջարյանը: Դրոն ընդամենը 35 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 3-ամյա դուստր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս