
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավազ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։ Տիկնոջը օգնության է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս լքել է տոնախմբության հրապարակը։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էլնոնորա Թամանյանը զբաղեցնում էր Կենտրոն վարչական տարածքի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը։
Նկատենք, որ սա որերորդ դեպքն է, երբ հրավառությանը վտանգավոր է դառնում մարդկանց առողջության համար, բայց սրանից ոչ քաղաքային, ոչ էլ հանրապետական իշխանություններն առանձնապես դասեր չեն քաղում։ Հավելենք նաև, որ տոնակատարությանը մասնակցում էին մեծ թվով դպրոցականներ ու մանկահասակ երեխաներ, և տիկին Էլեոնորայի փոխարեն կարող էր հայտնվել հենց նրանցից մեկը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։