Հերթական պայթյունն է որոտացել չինական Տյանցզին քաղաքում: Այս անգամ պայթյուն է տեղի ունեցել ալկոհոլի պահեստում, գրում է Lifenews-ը:
Տեղեկությունների համաձայն՝ զոհեր և տուժածներ չկան: Պայթյունի հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել, սակայն ժամանած փրկարարները կարողացել են մարել այն: Սոցցանցերում պայթյունի պահը պատկերող լուսանկարներ են հայտնվել:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառը:
Նշենք, որ պայթյունը որոտացել է «Ժույհայ» ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյուններից 2 ամիս անց, որոնք խոշոր տեխնոգեն ողբերգության հանգեցրին և 173 մարդու մահվան պատճառ դարձան: