
Օդերեւութաբանների կողմից կանխատեսվող եղանակային փոփոխականության կապակցությամբ “ՀայՌուսգազարդ”-ի մասնագետները նախազգուշացնում են գազասպառող բաժանորդներին.
-հնարավոր պատահարներից զերծ մնալու նպատակով՝ ուժեղ քամիների եւ բնակլիմայական պայմանների վատթարացման դեպքում չօգտվել ջրատաքացուցիչներից եւ ջեռուցման սարքերից, քանի որ նշված սարքերի շահագործման ժամանակ ծխատարներում կարող է առաջանալ հետադարձ քարշ կամ քարշի բացակայություն: