Նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի ունեցած բախումների գործով դատապարտված Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ 2015թ.-ի հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, գերարագ՝ 15 օրյա ժամկետում, վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների գործը։
«Հատկանշական է, որ մեր գործի մեջ, առանցքային դեր ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Շանթ Հարությունյանի մասին։ Ամերիկայի «Կոլումբիայի» համալսարանում 2014թ.-ին Սարգսյանը խախտել էր մարդու անմեղության կանխավարկածը և մինչ Շանթ Հարությունյանի գործով դատավորի վերջնական վճիռը, վերջինիս անվանել էր հանցագործ։ Այդպիսով՝ ցուցում տալով դատավորին՝ վճիռը որոշելու և հրապարակելու մեջ։
Շանթ Հարությունյանը և իր գաղափարական ընկերները կալանավորվել են 2013թ.-ին քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Այնուհետև դատապարտվել են ազատազրկման բազմաթիվ»,- գրել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին: