Սիրիայի կառավարական զորքերը երկրի մայրաքաղաք Դամասկոսի մոտ հարձակում են գործել զինյալների դիրքերի վրա, գրում է Lifenews-ը:
Կառավարական զորքերն առաջ են ընթանում՝ ահաբեկիչներից զավթելով առանձին տներ և փողոցներ:
Նշվում է, որ հարձակումներն իրականացվում են «ինչպես ցամաքում, այնպես էլ` օդում»: Սիրիական ավիացիայի ցամաքային ուժերի հարձակումից առաջ 5 ավիահարված էր հասցվել Ժոբարե արևելյան արվարձանում:
Սիրիացի զինծառայողների խոսքով՝ զինյալների շրջանում խուճապի առաջացմանը նպաստեցին նաև ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները: