ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու նպատակով քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ի՞նչ կարող եմ ասել, ահավոր վերաբերմունք ունեմ էտ ամեն ինչի հանդեպ, դա սխալ վերաբերմունք է Սասուն Միքայելյանի նկատմամբ, ես մի բան կարող եմ ասել, որ էս ամեն ինչի դեմը կարելի է առնել միայն իշխանափոխության միջոցով, որով էլ կարելի է ամեն ինչ դնել իրենց տեղերում, ուրիշ ոչ մի բան, միայն իշխանափոխությունը կարող է փոխել այն, ինչ կատարվում է այս անօրեն երկրում: Ի՞նչ ասեմ, ասեմ դատարան տանք` դատարան չունենք, դատախազություն չունենք, մենք ոչինչ չունենք, բոլոր վայրերում կամակատարների մի ամբողջ կույտ է հավաքված, որոնք էլ ոչ մի բան ո՛չ տեսնում են, ո՛չ  լսում, «ինչ ուզում ես, արա՛, մեր դեմ խաղ չկա»` էսա: Այսօր ով ինչ ուզում է, այն էլ անում է, կարող են նաեւ մարդու սեփականությունը խլել, հողը խլել, պետությու՞ն, սա պետություն չէ: Մենք շատ պայքարեցինք Սասունի համար, ամբողջ գյուղը կանգնեց ու պայքարեց, բայց ոչ մի բան չփոխվեց, եթե հիշում եք: Դրանց երեսին թքում ես, գորտի նման ասում են` անձրեւ ա գալիս: Ես կարող եմ ասել, որ  ոչինչ չի փոխվելու, քանի որ ոչինչ էս երկրում չկա, բարոյականություն չկա, այս ամենի միակ ելքը ես տեսնում եմ նրանում, որ իշխանափոխություն լինի, միմիայն դա: Իսկ իշխանափոխություն կարող է անել միայն ժողովուրդը, եթե կանգնի ու ասի` հերիք է, հերիք,  դոդե՛ր, մեզ իշխե՛ք, մենք պետություն ենք կորցնում, մենք ազգ ենք կորցնում, մենք վերանում ենք: Ժողովուրդը պետք է համախմբված պայքարի եւ ոչ թե այս ձեւով. խումբ-խումբ են պայքարում, որի համար էլ արդյունքի չենք հասնում, պետք է ազգովի ոտքի կանգնել ու ասել` հերիք է: Մենք շատ խելոք ենք, բայց երկիր չունենք:ԳՐԻԶԵԼԴԱ  ՂԱԶԱՐՅԱՆ ` երջանկահիշատակ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին




Լրահոս