«Ալ Քաիդա»-ի ճյուղ համարվող «Ֆրոնտ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մոհամեդ ալ- Գոլանին կոչ է արել երկրի ընդդիմությանը պատասխանել Ռուսաստանի գործողություններին, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, փոխանցում է The Telegraph-ը:
Նա առաջարկել է ընդլայնել հարձակումների քանակը:
Խմբավորման առաջնորդը YouTube-ում հրապարակված տեսագրության մեջ հայտարարել է, որ «Ռուսաստանի գործողությունները դատապարտված են ձախողման»:
«Սիրիական պատերազմը կստիպի ռուսներին մոռանալ այն սարսափները, որոնց առջև նրանք կանգնել էին Աֆղանստանում: Ռուսաստանի նոր միջամտությունը վերջին պոռթկոմն է թշնամի մուսուլմանների զինանոցում»,- հավելել է ալ-Գոլանին: