![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/pic_13f8ab2fdb629af86bf7692a3732eba3.jpg)
Դամասկոսում ՌԴ դեսպանատունը գնդակոծության է ենթարկվել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցին:
«Սիրիայի մայրաքաղաքում ռուսական դեսպանատան տարածքում երկու ական է ընկել: Դիվանագիտական առաքելության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան: Նյութական վնաս է հասցվել դեսպանատան շենքին»,- ասել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը:
Ականտեսների խոսքով՝ մի քանի ական է պայթել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին աջակցող խաղաղ ցույցի վայրում: