Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մարտի 14-ին, ժամը 16.00-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Կարեն Հ.-ին, որը 2011 թ. մայիսի 17-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ օգտագործելու մեղադրանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Կարեն Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Հետախուզվում էր թմրամիջոցներ օգտագործելու մեղադրանքով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ