![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/11542355_926147487457964_2141433502_o.jpg)
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները` խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ Սյունիքի մարզ են մեկնելու: Ըստ մեր տեղեկությունների, այցելության նպատակը ԲՀԿ կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպումն է: Այցելությունը երկու օր է տևելու:
Պատգամավորներից Սյունիքի մարզ են մեկնելու նաև Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Աբրահամ Մանուկյանը, Վահան Բաբայանը, ինչպես նաև ԲՀԿ նախագահի նոր խորհրդական Թամար Պողոսյանը: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, Թ. Պողոսյանն այսուհետ կորդինացնելու է մարզային աշխատանքները: