2 մարդ զոհվել է, 20-ը` վիրավորվել Երուսաղեմում գրեթե միաժամանակ գրանցված ահաբեկչությունների հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով հրեական հեռուստաալիքներին:
Ոստիկանությունը հայտնում է ուղևորատար ավտոբուսում գնդակոծության և հետնիոտների դիտավորյալ վրաերթի մասին:
Զոհվել է մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել են: Տեղեկացվում է, որ ոստիկանությունը դեռևս տուժածների ոչ վերջնական թիվն է ներկայացնում:
Իսրայելական երկրորդ հեռուստաալիքի տվյալներով` ավտոբուսի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, 16-ը` վիրավորվել են, իսկ վրաերթի արդյունքում տուժել է 3 մարդ:
Բոլոր հարձակվողները չեզոքացվել են:
Ահաբեկչություններից հետո Իսրայելի կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել նախարարների և ուժային կառույցների ղեկավարների հետ: