Armenian text to speach

Քիշնևի քաղաքապետը Մոլդովայում զանգվածային ցույցերի մեջ մեղադրել է Կրեմլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիշնևի քաղաքապետն ու համատեղությամբ Մոլդովայի Լիբերալ կուսակցության փոխնախագահ Դորին Կիրտոակեն հայտնել է, որ ձախակողմյան ընդդիմության բողոքի ցույցերը կազմակերպել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, իսկ ընդդիմության առաջնորդները ստանում են Կրեմլի աջակցությունը: Այս մասին հայտնում է Point.md:

«Քիշնևում անկարգությունները Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն են, իսկ սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոն և «Մեր կուսակցության» ղեկավար Ռենատո Ուսատիյն աջակցություն են ստանում Կրեմլից»,- հայտարարել է Մոլդովայի քաղաքապետը:

Այլ ցույցերը Կիրտոակեն օգտակար և ճիշտ է համարել, վերջինն անգամ շնորհակալություն է հայտնել «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական հարթակին ցույցերի համար:




Լրահոս