Ս. Սարգսյանի երդմնակալությունը պետք է վերածենք խղճուկ միջոցառման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանում հաստատված քաղաքական իրավիճակը ենթարկվում է դինամիկ փփոխություններիե։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց “Հայ ազգային կոնգրես” խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մեկը, որ գնահատման կարիք ունի, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մարտի 10-ին հայտարարած հացադուլն է։
,Հացադուլի վերաբերյալ հնչել են տարբեր գնահատակաաններ իշխանական, մերձիշխանական, նույնիսկ՝ ընդդիմադիր շրջանակներից, դա  որպես երևույթ որակվել է ծայրահեղ, անձնազոհ, հուսահատ, փակուղային քայլ։ Այդ գնահատականները, սակայն, անկախ իրենց ուղղվածությունից, չեն անդրադառնում կարևորին, դրա ընթացիկ քաղաքական բովանդակությանը։ Տեղի ունեցողի իմ ընկալումը հետևյալն է. 2013-ի նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլով հստակ ուղերձ է հղում հայաստանյան և միջազգային հանրությանը, որ վճռականորեն և հետևողականորեն պաշտպանելու է 2013 թվականի փետրվարի 18-ին ժողովրդի կատարած ընտրությունը, և Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանությունը հնարավորթյուն չի ունենալու հաղթանակ արձանագրել սեփական ժողովրդի նկատմամաբ։ Այս քայլը կարևոր է, որովհետև վստահություն է ներշնչում, որ կոմպրոմիս չի լինելու ապօրինության, ամենաթողության, կեղծիքի շուրջ։
Արդեն իսկ ակնհայտ է, որ ընթացիկ քաղաքական գործընթացը գագաթնակետին է հասնելու 2013 թվականի ապրիլի 9-ին։ Այդ օրը, ըստ Սահմանադրության, ժողովրդի կողմից ընտրված նախագահը պետք է ստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը։ Մենք՝ որպես ժողովուրդ, մի խնդիր ունենք լուծելու՝ ՀՀ-ն պետք է դուրս քաշենք Սերժ Սարգսյանի վարչակազմի տակից, որ նա չունենա ժողովուրդ, քաղաքներ, գյուղեր կառավարելու համար։ Մենք այդ միջոցառումը ոչ թե կանխելու, այլ անիմաստ, անբովանդակ դարձնելու խնդիր ունենք, ապրիլի 9-ին, ըստ որոշ լուրերի, Սերժ Սարգսյանը պատրաստվում է լցնել ՀՀ ամենամեծ դահլիճը՝ Մարզահամերգային համալիրը, ցույց տալու համար, թե ինքը Հայաստանի նախագահ է։
Մեր հարյուր հազարավոր ներկայությամբ Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երդմնակալությունը պետք է վերածենք մի խղճուկ միջոցառման, հրաժեշտի երեկույթի”,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 
lurer .com




Լրահոս