Ժողովուրդ. Դեսպանն իր OK-ը տվեց Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը “Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Հայաստանում տեղի ունեցող հետընտրական գործընթացներն ինչ հանգուցալուծում կունենան, ասել է.
“Մենք վավեր ենք ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները: Եվ պատրաստ ենք աշխատել նախագահ Սարգսյանի հետ իր պաշտոնավարման երկրորդ փուլի ընթացքում` զարգացնելու համար երկկողմանի հարաբերությունները և մեր երկրների համատեղ բարգավաճումն ու անվտանգությունը: Մենք պաշտպանում ենք մարդկանց խաղաղ և օրենքի շրջանակում բողոքելու և սեփական տեսակետն արտահայտելու իրավունքըե: Թերթի հիշեցմամբ` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Քեթրին Լիչը, որը Ջոնաթան Էյվսի կինն է (ամուսինները դեսպանի պարտականությունները կատարում են հերթափոխով` 4 ամիսը մեկ անգամ), այս տարվա հունվարին` ՀՀ նախագահի ընտրություններից առաջ, բավական հետաքրքիր գրառում էր կատարել իր բլոգում, որից իշխանական ուժերը սաստիկ զայրացել էին. “Հիասթափեցնող է, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում… եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը”:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի  այսօրվա համարում




Լրահոս