Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.18-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խ.Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի շքամուտքի հատակը փլուզվել է. կան տուժածներ: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ փլուզվել է թիվ 28 շենքի շքամուտքի հատակը (2 քմ), ինչի հետևանքով երեք քաղաքացիներ ընկել են նկուղային հարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ` 1959 թ. ծնված Զավեն Ավետիսյանը, 1989 թ. ծնված Նարեկ Ավետիսյանը և 1992 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը տեղափոխվել են Վարդենիս քաղաքի կայազորային զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են թուլացած բետոնե կառուցատարրերը (3 քմ):