Երեկ՝ մարտի 17-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել եւ կախվել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 146 շենքի տանիքի երկաթյա ճաղավանդակը. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա ճաղավանդակը (6 գմ) եւ տեղափոխել անվտանգ տարածք: