Հիլարի Քլինթոնը Քանյե Ուեսթին կառավարությունում պաշտոն է խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կարող է ռեփեր Քանյե Ուեսթին կառավարությունում պաշտոն հատկացնել, եթե հաղթի ընտրություններում, փոխանցում է NME:

Քլինթոնը նշել է, որ ռեփերը, ով ցանկություն է հայտնել զբաղեցնել նախագահի պաշտոնը 2020 թ, հնարավոր է, «ստիպված է լինելու սպասել», քանի որ նա ինքը պատրաստվում է երկրորդ անգամ նախագահ դառնալ:

Մինչ այդ, նախկին առաջին տիկինը պատրաստ է իր հաղթանակի դեպքում առաջարկել Ուեսթին ինչ-որ պետական պաշտոն, որպեսզի դերասանը կարողանա «հավելյալ փորձ» ձեռք բերել:

«Դա կարող է լինել դեսպանի կամ մեկ այլ պաշտոն` կախված իր ընտրությունից»,- ասել է քաղաքական գործիչը` հավելելով, որ պատրաստ է դիտարկել փոխնախագահի պաշտոնի ցանկացած թեկնածություն:




Լրահոս